Հայհոյանքի համար սպանել է զինակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է զինծառայող Արման Վոլոդյայի Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է զինակցին սպանելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ այս միջադեպի նախապատմությունը: Մեղադրյալ զինվորը, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2017թ. ապրիլի 28-ից մայիսի 12-ը որպես դիտորդ մարտական հերթապահության մեջ ընդգրկված լինելով ՊՆ մեկ այլ զորամասի պահպանությանը հանձնված մարտական հենակետում, 2017թ մայիսի 10-ի ժամը 06.20-ից մինչեւ 08.20-ը, ըստ մարտական հերթապահության գրաֆիկի, որպես դիտորդ ծառայություն է իրականացրել:

Ա. Հակոբյանը վեճի է բռնվել զինծառայող Գագիկ Մեսրոպյանի հետ, քանի որ իմացել է, թե ով է վերցրել վերջինս զենքը: Իսկ Գ. Մեսրոպյանը հայհոյանքներ է հնչեցրել իր զենքը վերցնողի մասին իմացողի հասցեին: Վեճի արդյունքում Ա. Հակոբյանը հրազենից կրակոց է արձակել Գ. Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք: Գ. Մեսրոպյանը Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապահին մահացել է: Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն: Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Հակոբյանը կալանքի տակ է, նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Սպանված Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է եղել, կոչումով կրտսեր սերժանտ: Նա ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո:




Լրահոս