Ինչ իրավիճակ է Սյունիքում ժամը 19:00-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:




Լրահոս