Նյու Յորքում ձերբակալվել է պաղեստինամետ ցույցի ավելի քան 300 մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 300 մարդու, ովքեր մասնակցել են պաղեստինամետ ցույցերին, հայտնել է ոստիկանապետ Ջոն Չելլը։

Պաղեստինին աջակցող ցուցարարները փակել են Բրուքլինի, Մանհեթենի, Ուիլյամսբուրգի կամուրջները և Հոլանդական թունելը։

«Այսօր ցուցարարները փակել են երեք կամուրջ և Հոլանդիայի թունելը: Մենք (ոստիկանությունը – խմբ.) մաքրել ենք վայրերը՝ ձերբակալելով 325 մարդու», – հայտնել է ոստիկանապետը՝ X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։

Նա նաև նշել է, որ ցուցարարներից շատերին հանձնարարվել է ներկայանալ դատարան՝ զանցանքների համար մեղադրանք առաջադրելու համար:




Լրահոս