ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունվարի 1-ից նոր գլխացավանք` աշխատանքային պայմանագիր ունեցողների համար. պետք է հայտարարագիր լրացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիներին այս տարվա հունվարի 1-ից նոր դժվարություններ են սպասվում: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ բոլոր խոշոր հիմնարկների աշխատողներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օրենքով ստիպում է այս տարվա հունվարի 1-ից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր լրացնել:

Այսինքն, խոշոր հիմնարկների աշխատակիցները, որոնք աշխատանքային պայմանագիր ունեն, պետք է սկսեն լրացնել հայտարարագիրը: Մինչ այս տարվա հունվարի մեկը, այդպիսի հայտարարագիր լրացնում էին միայն բարձրաստիճան պաշտոնյաները: Բայց այս տարվա հունվարի 1-ից համատարած հայտարարագրման համակարգ է գործելու, որտեղ խոշոր հիմնարկների յուրաքանչյուր աշխատակից համակարգչով ամեն տարի պետք է լրացնի, թե ինչքան աշխատավարձ է ստանում, որքան հարկ է վճարում, ինչ գույք ունի, ինչ չունի: Ու եթե սխալվի ներկայացված տվյալներում, ապա անմիջապես կհետեւի պատիժը՝ տուգանքի տեսքով:

Այսինքն, բոլոր այն քաղաքացիները, որոնք Նիկոլ Փաշինյանի թիմի համար անցանկալի կլինեն, արագ կհայտնվեն սարդոստայնում, քանի որ ինչպես բժիշկների, այնպես էլ հարկայինի եւ այլ վերստուգողների դեպքում, երբ ցանկանում են մարդու վրա որեւէ բիծ գտնել, անպայման գտնում են:
Հավելենք, որ անցած տարվա հունվարի 1-ից կազմակերպությունների իրական շահառուների հայտարարգրման համակարգն էր սկսել գործել, որի արդյունում 24 մլն դրամից ավել շրջանառություն ունեցող բոլոր ընկերությունները ներկայացնում են հայտարարագրեր:
Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացիներին որքան կարողանում, ճնշում է և կեղեքում:




Լրահոս