Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ղեկավարությունը հերթական սպառնալից հաղորդագրությունն է ուղարկել: Մասնավորապես, նրանք սպառնացել են կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Հայտարարությունում նրանք նշում են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է ձեռնարկել» և դա համարում են Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի ներգրավմամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ տեղեկությունը:

«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների առաջատար դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշված է այդ հայտարարությունում:




Լրահոս