Պետք է յուրաքանչյուր իրավիճակի հարմարվել․ Ռաֆայել Քոթանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկանց կեսն ասում է` սխալ է, կեսն ասում է ճիշտ է, ես հակված եմ այն մտածելակերպին, որ պետք է յուրաքանչյուր իրավիճակին հարմարավենք և պաահենք այնպես, ինչպես վայել է արժանապատիվ ժողովրդին, հնարավորինս լինել բարի։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը անդրադառնալով՝ կորոնավիրուս համավարակի տարածմանն ու երկրում արտակարգ դրությունը երկարաձգելուն։

«Ես կարծում եմ` այս ամենը գալիս է մարդկանց ստուգելու համար, և եթե կարողանում ես մաքուր ու ազնիվ պահել քեզ, ուրեմն նշանակում է, որ դու ճիշտ աշխարհ ես եկել, և ծնողներդ քեզ զուր չեն բերել աշխարհ»,-նշեց նա։

Ռաֆայել Քոթանջյանի դիտարկմամբ՝ եթե բոլորը հետևեն պարետի հակականխարգելիչ ցուցումներին, ապա ամեն ինչ լավ կլինի։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 184-ով՝ հասնելով 4044-ի:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս