ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինի նոր հրամանն ու Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին։ Այս մասին հաղորդվում է ՌԴ իրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում։

Հրամանը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հիման վրա։

Ըստ հրամանի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու է ՌԴ ԶՈՒ մինչեւ 1960 թվաքանակով զինվորական կազմավորում՝ 5 տարի ժամկետով հետագա հնգամյա ժամկետներով դրա տեղակայման ավտոմատ երկարաձգմամբ, եթե մինչեւ համապատասխան 5-ամյա ժամկետի լրանալը Ադրբեջանը եւ Հայաստանը չհայտարարեն ձեռք բերված համաձայնության պահպանումը դադարեցնելու մտադրության մասին։ Խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր առավոտյան զրուցել է Հայաստանի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ: «Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ։

Երեկ նախագահ Պուտինը խոսել է վարչապետ Փաշինյանի հետ, ես այսօր խոսեցի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»,- ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ անցկացված առցանց ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա նշել է, որ չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս