Հովհաննես Ենոքյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հովհաննես Ենոքյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Հովհաննես Ենոքյանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:




Լրահոս