ՈՎՔԵ՞Ր 2022 Թ.-ԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել, որին մեծապես նպաստեցին նաեւ 2020 թվականի  չարաբաստիկ  պատերազմն ու դրան հաջորդող սահմանային լարված իրավիճակը: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք հանգամանքների կամ աշխատանքի բերումով մեկնեցին Հայաստանից:

 

Այսպիսով, ArmLur.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հայ հայտնիներից նրանց, ովքեր 2022 թվականին մեկնեցին օվկիանոսից այն կողմ եւ այլեւս չեն վերադարձել հայրենիք:

2022 թվականին ԱՄՆ մեկնեց դերասան Բեն Ավետիսյանը, եւ նրա առաջնեկը լույս աշխարհ եկավ հենց Նահանգներում:

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նույնպես 2022թ. դստեր հետ արտագաղթեց Հայաստանից՝ հաստատվելով ԱՄՆ-ում, սակայն դերասանուհին մեզ հետ զրույցում բազմիցս նշել է, որ մշտական բնակության նպատակով չէ գտնվում ԱՄՆ-ում:

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Աշոտ Ղազարյանը նույնպես հաստատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում. դերասանն այնտեղ վարում է հեղինակային հաղորդում:

Պարզվեց՝ երգիչ Մգեր Արմենիան նույնպես հետեւել է իր կոլեգաների օրինակին, տեղափոխվել ԱՄՆ եւ այլեւս դադարել է հետաքրքրվել երկրի ճակատագրով:

Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որտեղ շարունակի ապրել եւ ստեղծագործել, սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայրենիքի եւ այնտեղ վերադառնալու մասին:

Հիշեցնենք, որ այս ամենին էապես նպաստեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ առավոտյան 7:10 Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային եւ հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել: Այնուհետեւ՝ 44-օրյա արյունալի կռվից հետո՝ նոյեմբերի 9-ին, կնքվեց Արդրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի պայմանագիր, որի մեջ մտնում էր մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի եւ դրա կազմի մեջ մտնող Նախիջեւանի միջեւ, հազարավոր զոհեր եւ վիրավորներ, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս եւ մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս