ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. ճի՞շտ եք համարում նահատակված զինծառայողի մոր կալանավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացվել: Սակայն Գայանե Հակոբյանն իրեն հասցեագրված մեղադրանքը չի ընդունում:

Նրա աջակիցները և զոհված զինծառայողների ծնողները արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել զոհվածի մորը:

Երեկվանից նրանք անժամկետ նստացույց են սկսել Կառավարության դիմաց՝ ի աջակցություն Գայանե Հակոբյանին:

ArmLur.am-ը հարցում իրականացրեց Երևանում՝ պարզելու, թե քաղաքացիները ինչպես են վերաբերվում զոհված զինծառայողի մորը ձերբակալելուն:

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս