Փախի՛ր արագ, փախիր առանց հետ նայելու. Սաակաշվիլին՝ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա նշել է, թե Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և կոնյակի ներկրումը, սակայն այս արգելքը պետք է նախազգուշացում լինի Փաշինյանի համար, քանի որ Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է։

«Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. Հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։

Բայց ամենակարևորը՝ փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը։

Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։

Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար», – գրել է Սաակաշվիլին:




Լրահոս