Բրիտանիան պատրաստվում է ավիահարվածներ հասցնել հուսիներին Կարմիր ծովում, եթե ապստամբները շարունակեն գնդակոծել նավերը տարածաշրջանում։
Պլանների համաձայն՝ Լոնդոնը, ինչպես տեղեկացվել է, կմիավորի ուժերն ԱՄՆ-ի եւ եվրոպական մեկ այլ երկրի հետ՝ հարված հասցնելու նպատակով այն թիրախներին, որոնք գտնվում են օվկիանոսում կամ Եմենում, որտեղից համակարգվում են գրոհները։ ԱՄՆ եւ Բրիտանիայի համակարգված հարվածի արդյունքում կարող են գործադրվել թագավորական ՌՕՈւ ռազմական ինքնաթիռները կամ HMS Diamond-ը (Type 45 կառավարվող զենիթային հրթիռներով էսկադրոնային ականակիր), The Times-ին տեղեկացրել է աղբյուրը բրիտանական կառավարությունում։ Նրա խոսքով՝ դա կանգ առնելու «վերջին նախազգուշացումն էր» հուսիներին, հակառակ դեպքում պատասխանը կլինի «սահմանափակ, բայց զգալի»։
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնը Թեհրանին նախազգուշացրել է, որ կիսում է գրոհների կանխման պատասխանատվությունն այն բանից հետո, երբ Պենտագոնում հայտարարել են, որ իրենց ռազմածովային ուժերը խորտակել են եմենցի ապստամբների երեք նավակներ։
Չորս նավակներ Եմենի հուսիների կողմից վերահսկվող շրջաններից կիրակի գնդակոծել էին բեռնարկղեր տեղափոխող Hangzhou նավը, որը պատկանում է դանիական Maersk նավագնացային ընկերութանը, եւ լողացել են նավից մի քանի մետր հեռավորության վրա, երբ ամերիկյան ուղղաթիռները պատասխան կրակ են բացել, տեղեկացրել են ամերիկացի զինվորականները՝ ավելացնելով, որ զինված նավակների մի քանի անձնակազմեր սպանվել են։ Hangzhou նավի վրա ոչ ոք չի տուժել։