
Ռուսաստանը ներկայացնող Նունե Ասատրյանը նվաճել է Սերբիայի Նիշ քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
60 կգ քաշային կարգի եզրափակչում 23-ամյա կրասնոդարցի մարզուհին 5:0 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գրաֆեևային։
Աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալից բացի արժանացել է նաև 100 հազար դոլարի։