Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է անցկացվելու «Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։
Հիմնական զեկուցողն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Կքննարկվի Բաբկեն Թունյանի կողմից առաջարկված 2 նախագծերը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։
Հիմնական զեկուցողն է հենց պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը սահմանում է, որ «շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները»։
Էմմա Միքայելյան





























