Armenian text to speach

Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա.

  1. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը
    Քայլելը և հեծանվավարությունը նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, ճարպակալման և դեպրեսիայի ռիսկը՝ նպաստելով լավ ինքնազգացողությանը։
  2. Նվազեցնում է օդի աղտոտվածությունը և ածխածնի արտանետումները
    Ավտոմեքենաների փոխարեն հեծանիվ ընտրելը կրճատում է վնասակար արտանետումները՝ դրանով իսկ պայքարելով կլիմայի փոփոխության դեմ։
  3. Խթանում է առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի ձևավորումը
    Ավելի շատ քայլող և հեծանվավարող մարդիկ նպաստում են ավելի քիչ խցանումների, ավելի հանգիստ փողոցներ և բարելավված հանրային տարածքների առկայության։
  4. Խնայում է գումար
    Քայլելն ու հեծանվով երթևեկելը գրեթե անվճար են, ի տարբերություն մեքենայի վառելիքի, սպասարկման և կայանման ծախսերի։
  5.  Նպաստում է էներգախնայող ապրելակերպի ձևավորմանը
    Քայլելը և հեծանվավարությունը նվազեցնում են կախվածությունը վառելիքից՝ խթանելով մաքուր և արդյունավետ տեղաշարժի սովորույթներ։

Բրոշյուրն ամբողջությամբ՝ այստեղ:




Լրահոս