Հանրապետության տարածքում՝
Մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Մայիսի 1-4-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.10C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 4.10C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 15.20C