Հայաստանի եւ մյուս երկրների եզդիներն այսօր նույնպես տոնում են աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Բացի այդ, նրանք այսօր նշում են նաեւ եզդիների միասնության օրը: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Հայաստանի եզդիների ասոցացիայի փոխնախագահ Գոգո Ասոյանը:
«Այսօր ՀՀ մարզերից եւ այլ երկրներից եկած եզդիները հավաքվել են Երեւանում: Իսկ նրանք, ովքեր հարգելի պատճառով չեն կարողացել գալ, ապա տոնելու են իրենց մոտ»,- հայտնեց նա:
Նրա պատմելով, եզդիներն ունեն վարձակալած դահլիճ, որտեղ եւ այսօր միջոցառում են կազմակերպել: Միջոցառման ժամանակ հնչեցնելու են իրենց ազգային երգերը: Միջոցառումից հետո՝ երեկոյան, նրանք հավաքվելու են սեղանի շուրջ:
Ասոյանի խոսքով, այս օրը՝ սրանից մի քանի տարի առաջ, պաշտոնապես հաստատվել է որպես եզդիների միասնության տոն: