Հովիկ Աբրահամյանի ոտքը «խերով» չէր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Մարդու Իրավունքների Պաշտպանը հայտարարել էր, որ  Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում ծեծում են երեխաներին, ինչպես նաև ժամկետանց սնունդ են մատակարարում ու խախտում սննդի պահման պայմանները: ՄԻՊ-ի հրապարակումից անմիջապես հետո Armlur.am-ը   ներկայացրեց դպրոցի նախկին տնօրենի պարզաբանումները` մասնավորապես, տիկին Մարգարյանը հերքում էր ՄԻՊ-ի գրեթե  բոլոր մեղադրանքները:

ՄԻՊ-ի հրապարակումից հետո այսօր ՀՀ  նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է գիշերօթիկ դպրոց և քննադատել դպրոցի տնօրենին:  Վարչապետի այցելությունից ժամեր անց գիշերօթիկի դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանին ազատել են աշխատանքից:

Armlur.am-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ  դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանից: Վերջինս  չցանկացավ խոսել, միայն ասաց, որ իր համար անսպասելի էր աշխատանքից ազատվելը: «Ոչինչ չեմ ուզում խոսել»,- եզրափակեց տնօրենը:

Սոնա Դավթյան




Լրահոս