Բրիտանացի քաղաքագլուխը ձերբակալվել է ահաբեկչության կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամարայում ձերբակալվել է բրիտանական փոքր քաղաքի քաղաքագլուխը: 69-ամյա Ջոն Սկրեգսը ոստիկանութունում է հայտնվել այն բանից հետո, երբ տրամվայների և տրոլեյբուսների մի քանի լուսանկար է արել: Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, նրան կասկածել են ահաբեկչության մեջ:

Վիլշիրի կոմսությունում գտնվող Չիպպինհեյմ քաղաքի ներկայացուցիչը Սամարա է այցելել զբոսաշրջիկների 20-հոգանոց խմբի հետ: Ոստիկանության բաժանմունքում նրա հետ մեկտեղ հայտնվել է նույն խմբից ևս մեկ մարդ. գրում է Daily Mail-ը:

Ոստիկանությունում նրանց պահել են 5 ժամ:

Ձերբակալվածները վախեցել են, որ իրենց կարտաքսեն Ռուսաստանից, կամ ավելի վատ` կուղարկեն Սիբիր: Սակայն ոստիկանները միայն հարցաքննել են նրանց և ազատ արձակել:

Սկրեգսը նշել է, որ Սամարա է եկել հատուկ ռուսաստանյան քաղաքային տրանսպորտին ծանոթանալու համար: Հատկապես նրան հետաքրքրել են ավտոբուսներն ու տրոլեյբուսները:




Լրահոս