Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով:

Տաթևիկ Խաչատրյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների ոլորտում դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Այնուհետև՝ 2011-2013թթ., սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Վերապատրաստվել է արտասահմանյան ծրագրերով խտրականության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խոցելի խմբերի պաշտպանության և այլ թեմաներով:

Մինչև Պաշտպանի տեղակալ նշանակվելը Տաթևիկ Խաչատրյանը զբաղեցրել է Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց և փոքրամասնությունների հարցերով խորհրդականի պաշտոնը:

Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս