ԴԱՐՁԵԼ Է 509 ՀԱԶԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանի հավաստմամբ` 2012-ի հունվարի 1-ի դրությամբ ճշգրտումների արդյունքում կենսաթոշակառուների թիվը 520 հազարից նվազել է մինչեւ 509 հազարի: Վերջինիս խոսքերով` միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը թույլ է տվել ծառայություններն ավելի մատչելի դարձնել, եւ ներկայում մոտ 100 հազար թոշակառուներ իրենց կենսաթոշակը ստանում են բանկային համակարգով, ընդ որում, քարտի սպասարկման գումարը չի գանձվում կենսաթոշակառուից: «Քաղաքացիները շատ դեպքերում առնչվում են քաշքշուկների, կենսաթոշակի անցնելու ժամանակ ստաժի փաստաթղթերի ներկայացման առումով խնդիրներ են ունենում: Այս միասնական տեղեկատվական համակարգում պետք է ամբողջացվեն այդ տվյալները»,-հայտնել է Ա.Ասատրյանը` հավելելով, որ քաղաքացիները պետք է պահանջեն, որ գործատուները ներկայացնեն իրենց վերաբերյալ տվյալները:




Լրահոս