ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց գրանցվելու․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին:

Առաջինը Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագիր է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու:

Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ դրա համար ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս