Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն, ԱԱ-2014-ի կիսաեզրափակչում գրավելով Բրազիլիայի ընտրանու դարպասը, դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:
Նա «Մունդիալներում» իր գոլերի քանակը հասցրեց 16-ի՝ մեկ գնդակով գերազանցելով բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի ռեկորդը: Կլոզեն 23 հանդիպում անցկացնելով է դարձել 16 գոլի հեղինակ: