«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը՝ տեսնելով, որ իր նախաձեռնության շուրջ չի կարողանում կոնսոլիդացիա ապահովել, որոշել է մի կողմ քաշվել այդ գործընթացից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Ս.Սարգսյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը որոշել է չխառնվել այդ հանձնաժողովի գործերին: «Պրոֆեսիոնալներ են հավաքվել, թող անեն այն, ինչ հարմար են գտնում: Որոշել են` համակարգը փոխել, ես չեմ խանգարի, հավակնություններ էլ չունեմ»,- ասել է նա:
Մեր աղբյուրների վկայությամբ, Ս.Սարգսյանին այդ հարցում համոզել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով անընդհատ պնդել է, թե երկրի բոլոր պրոբլեմների պատճառը Սահմանադրությունն է: «Ժողովուրդ»-ն այս տեղեկությունները փորձեց ճշտել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանից, ով նշեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։