«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը կողմ է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը:
«Իմ կարծիքով` մեզ համար ավելի շահեկան է ԵՏՄ-ին անդամակցությունը, քան` Եվրամիությանը»: Մենք դատապարտված ենք որևէ միության կազմում գտնվելուն: Լինելով փոքր երկիր` տնտեսական առումով ավելի ճիշտ է գտնվել որևէ հզոր երկրի հոգածության ներքո:
Մեր խորհրդարանում այդ պայմանագիրը կվավերացվի, պատգամավորների մեծ մասը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին: Դա բնական գործընթաց է»,- նշեց Տիգրան Կարապետյանը` հավելելով. «Ճիշտ է, այդ միության կամ էլ ցանկացած այլ միության կազմում հայտնվելով՝ մենք ինչ-որ առումով կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, բայց մեր պարագայում դա չարիքի փոքրագույնն է»: