«Շատ վստահ եմ, իհարկե, վստահ եմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխութան չի գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Բոլորն էլ խելամիտ մարդիկ են ու հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ ու հեղափոխություններ, այն ոգով, որ ես զգում եմ ինչ-որ տեղ, որևէ լավ բանի չի բերելու: Իշխանափոխությունը կլինի հաջորդ ընտրությունների ժամանակ», – հայտարարեց նա:
Այն դիտարկմանը, թե ինքն է ԲՀԿ-ի թիրախը, ոստիկանապետը ժպիտով արձագանքեց.
«Ո՞վ է թիրախ, ես չգիտեմ՝ ում ֆանտազիան է, ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ: Եթե Գագիկ Ծառուկյանը նախագահ լինի, ես կլինեմ նախագահների նախագահ»: Նա նաև խոսեց իր՝ նախագահ դառնալու հնարավորության մասին:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում: