ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գառնիկ Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
Գառնիկ Պետրոսյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ
1958թ., հունիսի 1
Կրթություն
1965-1975 թթ. – Միջնակարգ դպրոց, ՀՀ Մասիսի շրջան
1976-1981 թթ. – Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, ագրոնոմիական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1981 – 1985թթ. -ՀՀ Մասիսի շրջանի Նոր-Խարբերդի կոլտ.՝գյուղատնտես,գլխավոր գյուղատնտես
1985 – 1987թթ.-ՀԿԿ Մասիսի շրջկոմի գյուղբաժին՝ հրահանգիչ, բաժնի վարիչ
1987 – 1991թթ.- ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության և սննդարդյունաբերության
բաժինև հրահանգիչ
1991 – 1996թթ.- ՀՀ Մասիսի շրջգործկոմի Գյուղատնտեսության վարչության պետ
1996 – 1999թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
1999 – 2003թթ.- ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ
2003 – 2008թթ.- ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ
2010թ.մարտ – 2011թ.փետրվար ՄԱԿ-ի ՊԳԿ – FAO GCP/RER/026/AUS/ ծրագրի ազգային խորհրդատու
2011թ.մարտ – 2012թ.ապրիլ ՄԱԿ-ի ՊԳԿ – FAO GCP/RER/026/AUS/ ծրագրի ազգային համակարգող
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է,ունի երկու որդի: