Ուոլթերն արդարացել է, որ գնացել է Բաքու, իսկ Հայաստանում և Արցախում չի եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում երեկ քննարկվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ուոլթերը սկսել է արդարանալ, թե ինչու սեպտեմբերին ինքը այցելել է Բաքու, բայց ՀՀ եւ Արցախ չի գնացել: Նա հայկական կողմին մեղադրել է այն բանում, որ իրեն չեն «ընդունել», ասել է, որ հայկական լրատվամիջոցներն իրեն որպես հակահայ են ներկայացնում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է իր կնոջ՝ ազգությամբ թուրք լինելու փաստով:

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել է հետաձգել զեկույցի քննարկումը, նշանակել նոր զեկուցող, որը խնդրի հետ առավել հանգամանալից ծանոթանալու ժամանակ կունենա, քանզի Ուոլթերի` մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը, սակայն, հայտարարել է, որ նոր զեկուցող չեն նշանակի: Թե ինչ կլինի ճակատագիրը, կհստակեցվի առաջիկայում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս