ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՎՈՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արդարադատության խորհուրդը հերթական անգամ կարգապահական պատասխանատվության Է ենթարկել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին: Այս անգամ ԱԽ-ն պարզել է, որ դատավորը թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտում, որը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Ու քանի որ դեռեւս 2012թ. հուլիսի 24-ին դատավոր Ա. Մերանգուլյանին խիստ նկատողություն էր հայտարարվել` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, ԱԽ-ն որոշել է, որ նա այլեւս չպետք է դատավոր աշխատի, դրա համար էլ դիմել է Սերժ Սարգսյանին՝ դատավոր Ա. Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:




Լրահոս