Այսօր «Շիրակը» Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնեց ԱՄՆ, որտեղ կհանգրվանի Գլենդել քաղաքի «Հիլթոն» հյուրանոցում, հայտնում է գյումրեցիների պաշտոնական կայքը:
«Շիրակը» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում և հունվարի 30-ին ուժերը կչափի «ԼԱ Գելեքսիի» հետ։
Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ ԱՄՆ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ – Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան
Պաշտպաններ – Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան
Կիսապաշտպաններ – Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Կուադիո Կլավիուս, Դավիթ Հակոբյան
Հարձակվողներ – Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան
Նշենք, որ «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Արմեն Խաչատրյանն այժմ փորձաշրջանի է անցնում «Շիրակի» կազմում։
Լուսանկարը՝ armsport.am-ի: