«Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերով զբաղվող ռուսական կենտրոնում տեղեկատվություն է ստացվել Թուրքիայի տարածքից խոշոր տրամաչափի զենքներից սիրիական Էտ-Տել էլ Աբյադ քաղաքի գնդակոծության վերաբերյալ, որը հետագայում ստուգվել և հաստատվել է մի քանի աղբյուներով, այդ թվում` «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կողմից»,-TASS-ի փոխանցմամբ ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերով զբաղվող ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:
Գեներալ-լեյտենանտն ամերիկյան կողմից բացատրություն է պահանջել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ հանդիսացող Թուրքիայի կողմից սիրիական տարածքի գնդակոծության վերաբերյալ: