«Թանկանում է ամեն ինչ: Այդ իսկ պատճառով թանկացել է նաեւ սպասարկումը: Իսկ ընդհանուր առմամբ՝ սա (Free car-ը) հայավարի գործառույթ է, որի մեջ գաղափար չեմ տեսնում. պարզապես մթնոլորտ են ստեղծում: Համենայնդեպս, դա հարցի լուծում չէ»:
Մարդ պիտի կատարյալ գալուստսահակյան լինի, որ նման գծատիրական մտքեր արտահայտի: Մեկը հարցնի՝ ա՛յ Գալուստ Գծատեր Սահակյան, ի՞նչ սպասարկման մասին կարող է խոսք լինել, երբ մարդիկ երթուղայիններով ինչպես առաջ, այնպես էլ հիմա շարունակում են շախմատի ձիու կերպարանք ընդունած երթեւեկել: Կամ եթե Free car-ը հայավարի գործառույթ է, բա ի՞նչ անեն մարդիկ. թուրքավարի՞ գործառույթներ անեն, թե՞ գծատիրոջ, ժողովրդին թալանողի կամ հանրապետականի գործառույթներ: Կամ ո՞րն է հարցի լուծումը՝ ձեր բռնատիրությանը ենթարկվե՞լը, որտե՞ղ կա գաղափար, Հանրապետական կուսակցությունո՞ւմ: