Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն անակնկալ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ խուզարկության. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ կեսօրին, ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, դատարանի որոշմամբ, անակնկալ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ խուզարկություն կատարելու։ Ըստ որում՝ ՔԿՀ աշխատակիցներին չեն թույլատրել մասնակցել խուզարկությանը։ Արդյունքում կալանավորվածները սկսել են բունտ անել, խփել են դռներին, աղմկել, հագուստ հրկիզել՝ պահանջելով, որ ոչ մի դուռ չբացվի։

Բարձրացված աղմուկի հետևանքով ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները շտապ հեռացել են ՔԿՀ տարածքից, և չեն կարողացել իրականացնել իրենց աշխատանքը՝ խուզարկությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս