Ալիևն ու Էրդողանը ԼՂ իրավիճակի շուրջ քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Ստամբուլում Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի շրջանակներում: Վերջիններս նշել են երկու երկրների միջև «բարեկամական և եղբայրական» հարաբերություններն ու ընդգծել փոխադարձ մասնավոր այցերի կարևորությունը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը գագաթաժողովի շրջանակներում հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոչ էր անում պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ:




Լրահոս