Ամերիկացի գործարար, բիզնես մագնատ, ներդրող, հեռուստատեսային դեմք, քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփը հիշատակման օրվա մի մասը կանցկացնի Rolling Thunder մոտոցիկլետավարների զանգվածային ցույցի ժամանակ` ազգի վետերաններին ողջունելով:
«Թրամփը ելույթ կունենա Վաշինգտոնում կիրակի կեսօրին կայանալիք միջոցառման ժամանակ»,- ասաց Թրամփի խոսնակ Հոփ Հիքսը: Ամենամյա միջոցառումը, որը շուրջ 30 տարի է` տեղի է ունենում, հարգանքի տուրք է ռազմագերիներին ու անհայտ կորած ամերիկացիներին:
«Ես դա անում եմ ի պատիվ այն մեծ մոտոցիկլետավարների, որոնք մեծապես աջակցել են իմ արշավին, իսկ այժմ ե’ս եմ ուզում նրանց աջակից լինել: Անհամբեր դրան եմ սպասում»,- հայտարարության մեջ ասաց Թրամփը:
Թրամփը վերջին անգամ այցելել է Վաշինգտոն այս ամսվա սկզբին: