Հայաստանում գործազրկության միջին մակարդակը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 18.3 տոկոս. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 18.3 տոկոս։ Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 18.3 տոկոս։

Ըստ նույն կանխատեսումների հաջորդ երկու տարիներին գործազրկությունը կնվազի տարեկան 0.2 տոկոսով, և «կանխատեսվող հորիզոնի վերջում կմոտենա իր հավասարակշիռ մակարդակին»։ Թե որն է ԿԲ-ի կարծիքով այդ «հավասարակշիռ մակարդակը», դժվար է ասել։ Սակայն համեմատության համար նշենք, որ Վրաստանում գործազրկությունը 12.5 տոկոս է, Թուրքիայում՝ 11 տոկոս, Ադրբեջանում՝ 13 տոկոս, Ռուսաստանում 6 տոկոս, Եվրամիությունում միջինը՝ 10.3 տոկոս, ԱԱՆ-ում՝ 5 տոկոս…։ Եվ եթե նույնիսկ ԿԲ-ի կանխատեսումները իրականանան, միևնույն է՝ Հայաստանը կունենա գործազրկության ամենաբարձր ցուցանիշը վերը թվարկված երկրների համեմատ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս