«Ռեժի’մ, մենք բոլորս Ժիրայր ենք». երթն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Ազատության հրապարակից մեկնարկել է երթ դեպի նախագահի նստավայր  ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Երթի մասնակիցները եկել էի պաստառներով, որոնց վրա գրված էին`«Ռեժի’մ, մենք բոլորս Ժիրայր ենք»,  «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին», «Մենք ենք մեր հույսը», «Ոչինչ չունենք հանձնելու, բացի հող հանձնողներից»:

Երթն ընթացավ խաղաղ պայմաններում, մասնակիցները սուլոցներով անցան նաև Ազգային ժողովի կողքով, իսկ նախագահականի դիմաց նրանց էին սպասում նաև նաիրիրտցիները:

Երթի մասնակիցները ավարտեցին իրենց ակցիան և գնացին մասնակցելու Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սէֆիլայնի դատական նիստերին:




Լրահոս