Ալիկ Միրզաբեկյանին հաջողվել է Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալ. կարող է կրկին բարձր պաշտոնի նշանակվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթըը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի  տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու,  սպառազինության ևսննդամթերքի մատակարարման գնումներն իրականացնելիս շուկայականից բարձր գներով է իրականացրել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանին, սակայն, այս ընթացքում հաջողվել է Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալ, եւ սպասվում է, որ նա առաջիկայում կրկին վերադառնալու է ՊՆ եւ ինչ-որ բարձր պաշտոնի է նշանակվելու: Այս լուրերը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը մեզ հետ զրույցում ասաց. «Դուք գիտեք՝ որ օղակում են այդ հրամանները լինում»: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»:

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս