Գեղեցիկ, առողջ մաշկն աղջկա խնամված լինելու առաջին ցուցիչներից է: Եվ այստեղ անհարթությունների համար օգտագործվում է միջոցների մի ամբողջ պաշար. հնարավոր բոլոր դիմակներն ու սկրաբները: Սակայն հաճախ այդ ամենը ցանկալի արդյունք չի տալիս:
AdMe.ru-ն ներկայացնում է դեմքի մաշկի խնամքի մի քանի հնարքներ, որոնք կօգնեն միշտ անթերի լինել:
Հեռախոսի էկրանը մաքրեք հատուկ անձեռոցիկով
Երբևէ Ձեր այտերի վրա անցանկալի հետքեր նկատե՞լ եք: Դրա պատճառը կարող է լինել բջջային հեռախոսը: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ այդ էկրանի վրա կան ավելի շատ բակտերիաներ, քան նույնիսկ զուգարանակոնքի վրա: Որպեսզի այդ միկրոբները չանցնեն Ձեր մաշկի վրա, ապա հեռախոսը մաքրեք հատուկ մաքրող անձեռոցիկներով:
Պարբերաբար լվացեք դիմահարդարման համար նախատեսված խոզանակները
Դիմահարդարման համար նախատեսված խոզանակների ոչ ճիշտ օգտագործումը կարող է մաշկի խնդիրների առիթ հանդիսանալ: Որպեսզի խուսափենք դրանից, խոզանակները պետք է պարբերաբար լվանալ: Դրա համար բավական է խոնավ անձեռոցիկը:
Հետևեք Ձեր սննդին
Քաղցրը, յուղոտը, թթուն հանդիսանում են լավ մաշկի թշնամիները, և դա գիտեն բոլորը: Պետք է ուշադիր լինել սննդակարգին և հետևել, որպեսզի մաշկն անհրաժեշտ վիտամիններ ստանա:
Մի´ չարաշահեք սկրաբները
Սկրաբներն իսկապես մաշկն ավելի հարթ են դարձնում, սակայն դրանց չարաշահումը կարող է հակառակ արդյունքը տալ: Խնդրահարույց և չոր մաշկ ունեցողները պետք է առհասարակ հրաժարվեն սկրաբներից և այլ միջոցներ գտնեն:
Դեմքի մաշկին կրեմ քսեք՝ լողավազան մտնելուց առաջ և հետո
Քլորացված ջուրը շատ շուտ է չորացնում մաշկը՝ այն դարձնելով ավելի փխրուն: Այդ պատճառով անհրաժեշտ է լողազավան այցելելուց առաջ և հետո դեմքին կրեմ քսել:
Սպորտով զբաղվելուց անմիջապես հետո լոգանք ընդունեք
Իհարկե մարզասրահներում լոգանքի համար նախատեսված վայրերը չեն կարող ամենալավը լինել, սակայն այն հետևանքները, որ թողնում է մարզվելու հետևանքով առաջացած քրտինքը, ավելի վատ է: Այդ պատճառով անհրաժեշտ է մարզվելուց անմիջապես հետո լոգանք ընդունել;
Հրաժարվեք չափից շատ տաք ջրով լոգանքից
Չափից դուրս տաք ջուրը վտանգավոր է մաշկի համար: Դա նույնպես կարող է հանգեցնել մաշկի ծերացման: