ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պատրաստ է օգնել կառավարությանը կոռումպացված պաշտոնյաներին գտնելու աշխատանքներում: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ակնառու քայլերի դեպքում պատրաստ են կառավարությանն օժանդակել այդ հարցում:
«Այն, որ փոփոխությունների խնդիրները բարձրաձայնվում են և այսօրվա դրությամբ կոսմետիկ փոփոխությունները ուրվագծվում են, դա փաստ է» – նշեց նա:
Էնֆիաջյանը նշեց, որ առաջիկայում ինչով հնարավոր է կօգնեն, որպեսզի այդ փոփոխություններն իրականացվեն: «Ինչքանով վճռական կլինեն կառավարության ներկայացուցիչները, ապագան ցույց կտա»- հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան