Հների պայքար, նորերի պայքար չկա մեր հեռուստաընկերությունում. Աբրահամ Գասպարյանը` Հանրայինի կադրային փոփոխությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական» ծրագրի ավագ մեկնաբան Աբրահամ Գասպարյանը չի ցանկանում մեկնաբանել մամուլում տարածված հայտարարություններ առ այն, որ Հանրային հեռուստաընկերությունում կադրային ջարդ է սկսվել:

Մեկնաբանը ArmLur.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Այն ինչ-որ լուսաբանվում է և այն գնահատականները, որոնք մամուլում տրվում են չափազանցված են և իրականությանն այդքան էլ չեն համապատասխանում»:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք նոր թիմի հետ համագործակցությունը հնարավոր համարում է, թե ոչ  հեռուստամեկնաբանը նշեց՝ Հանրայինում նոր թիմ, հին թիմ չկա. «Միայն ղեկավարության փոփոխություն է եղել, պետք է նշեմ, որ Հանրային հեռուստաընկերությունն այն հեռուստաընկերություն է, որտեղ թիմային աշխատանքը պայմանավորված չէ ղեկավարների փոփոխությամբ: Կա քաղաքականություն, կան ավանդույթներ, կա պրոֆեսիոնալիզմ, որով աշխատել ենք և շարունակում ենք աշխատել: Հների պայքար, նորերի պայքար չկա մեր հեռուստաընկերությունում՝ համենայնդեպես «Առաջին լրատվական»-ում»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս