Թվիթերում Թրամփի գրառումներն «առողջացրել» են ԱՄՆ-ի շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կատարած բազմաթիվ գրառումներ բարելավում են երկրի շուկան: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սինգապուրի բորսայի թոփ-մենեջեր Չու Սուտատին:

«Թրամփի հետ մեծ անորոշություն և տարբեր սեկտորների հետ առևտուր անելու հնարավորություն առաջացավ: Նա թվիթում է ամեն օր: Մենք չենք պատկերացնում, թե ինչ տեղի կունենա շուկաների հետ, սակայն ինչ-որ բան հստակ տեղի կունենա, և թրեյդերները սիրում են նման պահեր»,-հայտարարել է Չուն:

Ինչպես հայտնի է դարձել Թրամփի ընտրման պահից Սինգապուրի բորսայում վաճառվող ակցիաների գինն աճել է մինչև $937 միլիոն:

Ինչպես նաև հաղորդվում է, որ Թրամփի ընտրման պահից ԱՄՆ-ում և աշխարհում մի շարք ցուցանիշները պատմական ռեկորդներ են սահմանել:




Լրահոս