ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հյուրերն են Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը, Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյան:
Թեմա՝ «Ազգային տոների հոգևոր կողմը և հին տոմարով Նոր տարի» թեմայով: Ասուլիսը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 11:00-ին: «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Հունվարի 13-ին, ժամը` 11.00-ին թուրքագետը կխոսի Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական համատեքստում սահմանադրական փոփոխությունների մասին: Բանախոսը կանդրադառնա նաև հայ-թուրքական սահմանին «ՊԱՏ» կառուցելու զարգացումներին:
- Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը:
Հունվարի 13-ին ժամը 11:30-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը:
- «Արմենպրեսս» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ասուլիսը: Թեմա՝ Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարի: Այդ ուղղությամբ ընթացիկ տարվա ծրագրերը, «Դու ինչ ես անում Ղարաբաղի համարե համահայկական շարժման շրջանակում իրականացված և նախատեսված աշխատանքները:
- «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբի հյուրերն են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Հունվարի 13-ին ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ներքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով:
- «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Հունվարի 13-ին ժամը 12-00-ին Հայացք մամուլի ակումբում կխոսվի թունավորումներ տոնական օրերին թեմայով, կամփոփվի 2016թ-ը:
- «Փաստարկ» մամուլի ակումբի հյուրն է Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Հունվարի 13-ին ժամը 13:00-ին բանախոսը կխոսի «Անալիտիկ»-ի գործի շուրջ:
- «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հունվարի 13-ին ժամը 13-00-ին բանախոսը կներկայացնի նախընտրական գործընթացներ՝ Ժողովրդավարական Հայաստան քաղաքացիական նախաձեռնության ստեղծում, Արցախի սահմանադրությանն առընչվող հարցեր:
- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Հունվարի 13-ին ժամը 12:00-ին Արամ Հարությունյանը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- Հավանա ռեստորանային համալիրում տեղի կունենա «Սևակ Խանաղյան` առաջին անգամ Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսը` ռուսական «Голос» նախագծի մասնակից և ուկրաինական «X factor» նախագծերի հաղթող՝ Սևակ Խանաղյանի մասնակցությամբ:
Միջոցառումը տեղի կունենա հունվարի 13-ին` ժամը 12:00-ին:
Հունվարի 13-ին ժամը 14։00-ից մինչ 15։00-ը Հավանա ռեստորանային համալիրում կազմակերպվում է նաև հանդիպում Սևակ Խանաղյանի հետ: Հանդիպման ընթացքում երկրպագուները հնարավորություն կունենան զրուցելու և լուսանկարվելու արտիստի հետ, մուտքն ազատ է: Որպես մեկամսյա Ամանորյա շոու նախագծի ամփոփում՝ Հին Նոր Տարուն՝ հունվարի 13-ին ժամը 19:30-ին, Հավանա ռեստորանային համալիրի շքասրահում և առաջին անգամ հայրենիքում ելույթ կունենա Սևակ Խանաղյանը՝ որպես երեկոյի հատուկ հյուր:
Երեկոյի ընթացքում կլինեն նաև «Իսպանական Կրքեր» պարային ներկայացումը և հայկական էստրադայի մի շարք երգիչների կատարումներ: Հիշեցնենք նաև, որ Սևակ Խանաղյանը հայրենիք է ժամանելու հատուկ Հավանա ռեստորանային համալիրի հրավերով: «Սևակ Խանաղյան` առաջին անգամ Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսին կմասնակցեն երգիչ՝ Սևակ Խանաղյանը, պրոդյուսեր՝ Ալբերտ Վարդանովը, Հավանա ռեստորանային համալիրի տնօրեն և պրոդյուսեր՝ Արայիկ Գաբաջյանը:
- Հունվարի 13-ին կեզրափակվեն տոնական միջոցառումները:
Հունվարի 13-ին` ժամը 18:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում տեղի կունենա «Հին ու Նոր տարի» Ամանորի տոնական եզրափակիչ համերգային ծրագիրը: