Ակտիվիստները սպառնում են խոչընդոտել Թրամփի երդմնակալության արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին կկայանա ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Մի շարք ակտիվիստներ մտադիր են խոչընդոտել արարողությունը, գրում է BBC-ն:

Ցուցարարները, որոնց թվում են DisruptJ20 և Black Lives Matter խմբերը, կփորձեն փակել Կապիտոլիում տանող ճանապարհները, որտեղ տեղի կունենա արարողությունը:

«Մենք ցանկանում ենք ապստամբություն տեսնել ողջ երկրում»,-Reuters գործակալությանն ասել է ակցիայի կազմակերպիչ Դևիդ Թերսթոնը:

Ակտիվիստները նաև այլ «անակնկալներ» են խոստանում:




Լրահոս