Դեկտեմբերի 22-ին` տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի օրը: Օրը տոնական է նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկների համար:
Հենց նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր հանրապետության բոլոր անկյուններում, յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:
Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս:
Էներգետիկ ոլորտն այսօր տնտեսության այն կարևորագույն ճյուղն է, որտեղ իրականացվող ծրագրերն առաջընթացի ու զարգացման ծրագրեր են:
Այդ ծրագրերի նպատակը երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումն է: