Նիկոլայ Գաբրիելյանի՝ Գազի Կոլյայի հարազատներն ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ․ կատարվածից նրանք շոկի մեջ են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնաբերվել է «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի դին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա ինքնասպանություն է գործել՝ պարգեւատրված զենքով կրակելով իր բերանի մեջ: Գաբրիելյանի ինքնասպանությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է` նրա թոռները՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանները, պարբերաբար հայտնվում էին ամենատարբեր աղմկահարույց իրադարձությունների կիզակետում, իսկ վեց ամիս առաջ կալանավորվել էին: Ու հիմա իրավապահները պետք է պարզեն՝ արդյո՞ք Գաբրիելյանի ինքնասպանությունը թոռնիկների հետ կատարվածի հետեւանք է, թե՞ ոչ:

Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքից հետո փորձել են հարցաքննել նրա հարազատներին` հասկանալու համար, թե ի՞նչ խնդիրներ են եղել, սակայն քննիչներին չի հաջողվել որեւէ հարցաքննություն իրականացնել, քանի որ կատարվածը այն աստիճան շոկ է ընտանիքի համար, որ նրանք ի վիճակի չեն որեւէ ցուցմունք տալու»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս