Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է BeeMoney էլեկտրոնային դրամապանակի գործարկման մասին։ Բջջային հավելվածը թույլ է տալիս վճարել կոմունալ և կապի ծառայությունների դիմաց, խանութներում և դեղատներում գնումների, կայանատեղիների համար, վճարել հարկերն ու տուրքերը, տուգանքները, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների հաշիվները։

Հավելվածը հնարավոր է ներբեռնելAppStore և GooglePlay համակարգերից։ Գրանցումից հետո հարկավոր է հավելվածին կցել բանկային քարտ, և բջջային դրամապանակի բոլոր հնարավորությունները հասանելի կդառնան օգտվելու համար։ Այն կարելի է անմիջապես լիցքավորել բանկային քարտից։

BeeMoneyդրամապանակնօգտատերի համար մեծ հնարավորություններ է ստեղծում սոցիալական ցանցերի և ինտերնետ ծառայությունների դիմաց վճարելու համար, հնարավոր է նաև գումար փոխանցել այլ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ Yandex.Money, Webmoney, QiWi, ինչպես նաև վճարել առցանց խաղերի համար և այլն։ BeeMoneyօգտատերերը կարող են նաև գումար փոխանցել իրենց վիրտուալհաշվեհամարից բոլոր հայկական բանկերի քարտերին։

«Դեռ չի եկել այն օրը, երբ բջջային հեռախոսն լիարժեք կփոխարինի դրամապանակը, սակայն մենք Beeline-ում ձգտել ենք այնպես անել, որ մեր պրոդուկտը մաքսիմալ մեզ մոտեցնի դրան։ Այսօր մենք խոսում ենք ոչ միայն պարզապես կոմունալ ծառայությունների վճարման, այլև հեռախոսի լիարժեք և հարմարավետ օգտագործման մասին՝ դրամական փոխանցումների, գնումների և նույնիսկ սրճարաններում ու խանութներում գնումների վճարման համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«BeeMoneyդրամապանակի շնորհիվ, որը ստեղծված է EasyWallet-ի հիման վրա, մենք ցանկանում ենք ընդլայնել էլեկտրոնային դրամապանակների օգտագործողների թիվը և գործընկերների ցանցը, ինչպես նաև Beeline-ի հետ միասին մշտապես զարգացնել մեր ծառայությունների որակն ու հասանելիությունը», – նշեց EasyPay ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը։

Նախագծի տեխնոլոգիական գործընկերն է EasyPay ընկերությունը։




Լրահոս