«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ. հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ այն կձեւավորվի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատական համակարգում քննարկում են նաեւ նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին: Ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը եւ Գարիկ Ավագյանը:
Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ վերոնշյալ թեկնածուների մասով դատավորներից շատերն առարկություն ունեն, եւ ամեն կերպ փորձելու են խոչընդոտել նրանց ընտրությանը: Իսկ թե ինչով կավարտվի կռիվը, կապրենք, կտեսնենք»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում