ՖՈՏՈ. Ադրբեջանում կրկին զորավարժություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ադրբեջանում կրկին զորավարժություններ են: Այս անգամ իրենց մարտական պատրաստությունն են ցուցադրում մի քանի ստորաբաժանումներ, որոնք միմյանց լրացնելով ռազմական առաջադրանքն են կատարում: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի հայկական կողմը պաշտոնապես հայտարարություններով հանդես գա, քանի որ մի շարք միջազգային հուշագրերով, պայմանագրերով պետությունների կողմից անցկացվող զորավարժությունների ու զինավարժությունների քանակը սահմանափակ է:

Ադրբեջանի դեպքում , միջին կտրվածքով միայն Ադրբեջանի տարածքում հունվարից մինչ այս պահը , միջինը անցկացվել է ամիսը երկու խոշոր զորավարժություն և չորս տարբեր չափի ուսումնական վարժանքներ, զինավարժություններ և այլն»:




Լրահոս