Կայացավ Իսպանիայի Սեգունդայի փլեյ-օֆֆի եզրափակչի «Դեպորտիվո»-«Մալյորկա» առաջին հանդիպումը: Տանտերերը կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը եւ լուրջ հայտ ներկայացրին Լա Լիգա վերադառնալու համար:
Գոլերի հեղինակ դարձան Կարտաբիան եւ Կուիկեն: «Մալյորկայից» կարմիր քարտի արժանացավ Պեդրազան:
Պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 23-ին` «Մալյորկայի» հարկի տակ, եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Էդմոն Մարտիրոսյան